Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Թուրքական աշխարհի ռազմական և առևտրային ծրագրերի իրականացման ճանապարհին ուղեգորգի վերածված փաշինյանը հերթական կեղծ թեզը հրապարակ նետեց

Թուրքական աշխարհի ռազմական և առևտրային ծրագրերի իրականացման ճանապարհին ուղեգորգի վերածված փաշինյանը հերթական կեղծ թեզը հրապարակ նետեց
30.10.2023 | 16:03

Խաչմերուկում գլխավորը լուսաֆորն է:

Եթե դու չես կարողանալու կարմիրով կանգնեցնել, դեղինով զգուշացնել, ապա առավելագույնը, որ կարող ես անել այդ խաչմերուկում` գորգ, ավելի շուտ փալաս լինելն է:

Այսպիսի դեր է ունենալու Հայաստանն ամենաանհաջող բանկացողի առաջարկած «Խաղաղության խաչմերուկում»։

Բնականաբար, հասկանալի է, որ թուրքական աշխարհի կողմից այլևս կա որոշում մեր երկիրը դարձնել ամբողջական միջանցք սեփական ռազմական և առևտրային ծրագրերի համար, պարզ է, որ այդ ճանապարհին ուղեգորգի վերածված փաշինյանը չի կարող հակադարձել, հետևաբար անցնող շաբաթ փաշինյանական հերթական կեղծ թեզի տարածումը և դրա մասին Թիֆլիսում հնչած ելույթն ուներ մի քանի նպատակ.

վերջին ճիգ որևէ բան որոշողների ոտքերին մոտ նստելու,

անհաջող փորձ տարածաշրջանի խաղացողներին սադրելու և ժամանակ շահելու,

հերթական կեղծ օրակարգն ամենավերջին կապիտուլացիան ստորագրելուց առաջ:

ՈՒստի, իմ կողմից էլ անհաջող փորձ կլինի որևէ կոչով հանդես գալը, քանզի այլևս կոչի կարիք չունի ոչ ոք. արժանապատիվը ավելի վճռական է, մի փոքր էլ ծայրահեղական ու երազկոտ, հպարտն էլ վերջնականապես փալասի է վերածվել:

Հետևաբար պատրաստվենք ավելի ծանր մարտահրավերների, ավելի վճռական ու անողոք կռվի:

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3424

Մեկնաբանություններ